AM
11 Փետրվար 2012 - 07:34 AMT

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Սերբիայի վարչապետի սպանության մեջ մեղադրվողներին

Իսպանիայի ոստիկանությունը հաղորդել է Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչի սպանության մեջ մեղադրվող երեք հոգու ձերբակալության մասին: Հինգշաբթի օրը Վալենսիա քաղաքում ձերբակալվածների շարքում Վլադիմիր Միլիսավլիևիչն է, որը հեռակա կարգով Սերբիայում դատապարտվել է 35 տարվա բանտարկության Ջինջիչի մահվան գործով, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Հետաքննության տվյալներով, Իսպանիայում բոլոր երեք ձերբակալվածները եղել են «Արկանի վագրեր» սերբական ռազմական խմբավորման անդամներ: