Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է նեոնացիստական կազմակերպությանն օգնություն ցուցաբերելու մեջ մեղադրվող տղամարդու:
Բեռնի կանտոնային ոստիկանության ներկայացուցիչ Միխել Ֆիխտերը հաղորդել է, որ կասկածյալը, ով Շվեյցարիայի քաղաքացի է, երեքշաբթի օրը ձերբակալվել է Ցյուրիխի օդանավակայանում:
Շվեյցարական ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին գերմանացի նեոնացիստների գործունեության մասին գործի հետաքննության հետ կապված, որոնք փորձել են Շվեյցարիայում զենք ձեռք բերել, հաղորդում է Ռոյթերսը:





