AM
11 Փետրվար 2012 - 07:47 AMT

Մայքլ Մաքֆոլն ու Անատոլի Անտոնովը քննարկել են ԵվրոՀՀՊ խնդիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ, քննարկվող թեմաներից մեկը եղել է ԵվրոՀՀՊ խնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ՊՆ մամլո ծառայությանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:

Կողմերն անդրադարձել են ռազմական գերատեսչությունների համագործակցության անհրաժեշտությանը, երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարներին 2012թ.»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը: