Հարավ Կորեայից երեք զբոսաշրջիկներ և նրանց ուղեկցող եգիպտացի գիդը, որոնց առևանգել էին ուրբաթ օրը Սինայի թերակղզում, ազատ են արձակվել տևական բանակցությունների արդյունքում, հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
Ըստ Եգիպտոսի զբոսաշրջության գործակալության, բոլոր զբոսաշրջիկներն իրենց լավ են զգում, նրանց ոչինչ չի սպառնում: Պատանդներին ազատ արձակելուն մասնակցել է զբոսաշրջության նախարարը և այլ պաշտոնյաներ





