ԱՄՆ Ռազմածովային ուժերի ափամերձ հսկողության «Ինդեփենդենս» դասի նավին շնորհել են Արիզոնայից նախկին կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսի անունը:
Գիֆֆորդսը ԱՄՆ ՌԾՈւ պատմության մեջ 13-րդ մարդն է, որի անունով կյանքի օրոք նավ է անվանակոչվում:
Նավի կառուցման հովանավորն է Ռոքսանա Գրինը՝ կոնգրեսականի վրա հարձակման ժամանակ զոհված աղջկա մայրը: 2011թ. հունվարի 8-ին հանցագործը կրակ է բացել Տուսոն քաղաքում կոնգրեսականի վրա, սպանվել է վեց մարդ, 14 վիրավորվել են:
Կոնգրեսականը ծանր վիրավորվել էր, սակայն նրան հաջողվեց փրկել: Հունվարի 23-ին Գիֆֆորդսը հայտարարեց իր հրաժարականի մասին:





