AM
11 Փետրվար 2012 - 08:57 AMT

Իրանի փոխնախագահ. Սիոնիստների ագրեսիվությունը կպատժվի Աստծո կամոք

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմաիլ Հանիան եռօրյա այցով ժամանել է Իրան: Փետրվարի 11-ի գիշերը Հանիան Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմիի հետ:

Հանդիպմանը Ռահիմին հայտարարել է, որ «Իրանը սատարում է Պաղեստինի ժողովրդին հանցավոր սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: Իրանը երբեք չի նահանջի Պաղեստինի ժողովրդի ինքնիշխան իրավունքների պաշտպանության քաղաքականությունից: Սիոնիստների ագրեսիվությունը կպատժվի Աստծո կամոք»:

Երկու պետությունների ստեղծման ու գոյակցության պլանների վերաբերյալ Ռահիմին ասել է, որ «անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ»:

Իրանի ԶԼՄ-ները նշում են, որ Հանիան Իրանում կհանդիպի նախագահ Ահմադինեժադի, ինչպես նաև այաթոլլա Համենեիի հետ: Համենեիին կհանձնվի Թեհրանի համալսարանի «պատվավոր դոկտորի» կոչում: