AM
11 Փետրվար 2012 - 09:15 AMT

Ահմադինեժադը խոստացել է հրապարակել Իրանի նոր հաջողությունները միջուկային ոլորտում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է հրապարակել Իրանի նոր հաջողությունները միջուկային ոլորտում, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Իրանի նախագահի հայտարարությանը, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը: