Առաջիկայում թուրքական Իզմիրում կսկսի գործել ՆԱՏՕ-ի Ցամաքային ուժերի շտաբը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը` ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 60-ամյակին նվիրված նիստում: «Ես բարձր եմ գնահատում Թուրքիայի ավանդը Բալկաններում, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբիայում մեր գործողություններում և Թուրքիայի հայտարարությունը ՀՀՊ համակարգեր իր տարածքում տեղադրելու մասին»,-ասել է Անդերս Ռասմուսենը:
Ռասմուսենը նշել է, որ կարևոր ու հզոր դաշնակից է համարում Թուրքիային:





