AM
11 Փետրվար 2012 - 09:28 AMT

Ուգո Չավեսը խոստացել է նվաճել Մարսը մինչև 2040թ.

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում ցուցադրել է երկրորդ արբանյակի մոդելը, որը Վենեսուելան կգործարկի մինչ տարեվերջ Չինաստանի օգնությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք այն կանվանենք «Միրանդա»,-ասել է Չավեսը: Ֆրանսիսկո դե Միրանդան ղեկավարել է անկախության համար պայքարը Հարավային Ամերիկայում, նա Վենեսուելայի ազգային հերոս է:

Այժմ Երկրի արբանյակում արդեն կա վենեսուելական արբանյակ, որը կրում է Սիմոն Բոլիվարի անունը: Այն գործարկվել է 2008թ. նույնպես Չինաստանի տարածքից:

Չավեսը համոզմունք է հայտնել որ Վենեսուելան Մարս էլ կհասնի՝ «դա կլինի 2030-40թթ.»: