AM
11 Փետրվար 2012 - 09:29 AMT

Յուլիա Տիմոշենկոն ներում չի հայցի

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ներում չի հայցի և հազիվ թե ընդունի այն, նույնիսկ եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչն առանց Տիմոշենկոյի դիմելու ներում շնորհի, «Զերկալո նեդելի: Ուկրաինա» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տիմոշենկոն հանցագործություն չի կատարել: Ոմանք կարծում են, որ Յանուկովիչը Տիմոշենկոյի ներման մասին որոշում կընդունի առանց նրա դիմելու: Այլ հարց է, թե կընդունի այն Տիմոշենկոն»,- ասել է Վլասենկոն: