Ղրիմի ավելի քան 180 բնակիչներ հիվանդանոցներ են դիմել ցրտահարության նշաններով. պատճառը այդ շրջանի համար վերջին երկու շաբաթների անսովոր ցրտերն են: Տուժածներից 14 մահացել են, շաբաթ հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ուկրաինայի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Հինավդանոց են տեղափոխվել 127 տուժածներ»,-ասվում է ԱԻՆ մամուլի հաղորդագրությունում:
Ղրիմում ջերմաստիճանն իջել է մինչև -30: Ազովի ծովը սառել է, սառույց է առաջացել նաև Ղրիմի Հարավային ափերի մոտ:
Ուժեղ քամու պատճառով վնասվել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ավտոերթևեկությունը դադարեցվել է` ճանապարհների անանցանելիության պատճառով: Բազմաթիվ վարորդնոեր ստիպված են գիշերել ավտոմեքենաներում:





