Իսրայելում Մադոննայի երկրպագուները Facebook –ում բացել են խումբ, որտեղ խնդրել են երկրի վարչապետ Բենյամին Նետանյախուին Իրանը միչև մայիսի 29 չռմբակոծել: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Թել Ավիվում պետք է ելույթ ունենա ամերիկյան փոփ-աստղը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Մի քանի օր առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իսրայելը կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ արդեն գարնանը:





