AM
11 Փետրվար 2012 - 13:01 AMT

Ռուսական բանակը պետք է ժամանակակից զենք ճոճի, և միայն այդ ժամանակ պատերազմ չի լինի, կարծում է Դ. Ռոգոզինը

Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ժամանակակից աշխարհը համեմատել է գիշատիչ անտառի հետ, որտեղ բոլորը գոյտաևման պայքար են մղում և նշել ժամանակակից զենքով ռուսական բանակի սպառազինության անհրաժեշտությունը Երկրում խաղաղություն պահպանելու համար: «Մեր բանակը պետք է ժամանակակից զենք ճոճի, և միայն այդ ժամանակ պատերազմ չի լինի… Մենք ապրում ենք գիշատիչ անտառում, և Ռուսաստանը չպետք է թիրախ լինի»,- Ռոգոզինի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: