Լիբիայի նոր իշխանությունները պահանջել են Նիգերից հանձնել Սաադի Քադաֆիին՝ Մուամար Քադաֆիի որդուն, նախազգուշացնելով, որ «շուտափույթ ապստամբության» պատրաստվելու նրա կոչերը սպառնում են երկու երկրների միջև հարաբերություններին: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է LANA լիբիական տեղեկատվական գործակալությունը:
Այն բանից հետո, երբ լիբիացի ապստամբներն Արևմուտքի օգնությամբ տապալեցին Քադաֆիի ռեժիմը, Սաադին և գնդապետի մի շարք բարձրաստիճան կողմնակիցներ փախան հարևան Նիգեր:





