AM
13 Փետրվար 2012 - 05:23 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը փակ են

Փետրվարի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: