AM
13 Փետրվար 2012 - 05:25 AMT

Հունաստանի խորհրդարանը քվեարկել է ԵՄ հետ վարկային համաձայնագրի օգտին

Հունաստանի մեկ պալատից բաղկացած խորհրդարանը փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը քվեարկել է ԵՄ հետ վարկային պայմանագրի օգտին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Համաձայնագրին «կողմ» է քվեարկել 300 պատգամավորների կեսից ավելին, ինչն ապահովում է դրա ընդունումը: Անվանական քվեարկությունը շարունակվում է այս րոպեներին: Համաձայնագիրը նախատեսում է Աթենքի ֆինանսավորում 130 միլիարդ եվրոյի չափով և մասնավոր վարկատուների առջև ունեցած պարտքի մարում միջնաժամկետ տնտեսական ծրագրի դիմաց, որը նախատեսում է բյուջետի խիստ տնտեսում, աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատում: Համաձայնագիրն ընդունվել է Հունաստանի խոշորագույն քաղաքներում հարյուրհազարանոց ցույցերի և Աթենքի կենտրոնում անկարգությունների պայմաններում: