Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով 07.47-ին ՀՀ տարածքում` Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:





