Ամբողջ աշխարհի մահմեդական վերնախավի ներկայացուցիչները փետրվարի 13-ին կհավաքվեն Ստամբուլում, որպեսզի մասնակցեն Salamworld սոցիալական ցանցի համաշխարհային գագաթաժողովին: Salamworld-ը եզակի գլոբալ ՏՏ-նախագիծ է, որը հիմնված է իսլամական արժեքների վրա և կգործարկվի այս տարվա օգոստոսին` Ռամազան սրբազան ամսին: Գագաթաժողովի, որը ծրագրվում է անցկացնել ամեն տարի, նպատակն է մահմեդական գիտնականների, հասարակական գործիչների, ՏՏ ոլորտի մասնագետների միջև փոխգործակցության կարգավորումը նշված նախագծի առաջխաղացմանն օժանդակելու նպատակով:





