AM
13 Փետրվար 2012 - 05:39 AMT

Էրդողանը դուրս է գրվել հիվանդանոցից աղիքների երկու վիրահատություններից հետո

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը դուրս է գրվել հիվանդանոցից աղիքների երկու վիրահատություններից հետո, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին: Նոյեմբերի 26-ին Էրդողանին աղիքներից պոլիպի հեռացման վիրահատություն են կատարել, իսկ անցյալ հանգստյան օրերին բժիշկները ձեռնարկեցին «ոչ քաղցկեղային գոյացության» հեռացման «երկրորդ և հաջող» վիրահատությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ 57-ամյա վարչապետն առայժմ, ամենայն հավանականությամբ, կմնա իր տանը Ստամբուլում, բայց արդեն այս շաբաթ կվերսկսի իր աշխատանքը: