AM
13 Փետրվար 2012 - 05:48 AMT

Հյուսթոնի հարազատները չեն ցանկանում, որպեսզի նրա մահվան պատճառով ձախողվի «Գրեմմին»

«Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահը չպետք է խանգարի երաժշտության և շոու-բիզնեսի աշխարհում տարվա ամենանշանակալի իրադարձության անցկացմանը: Այդպիսին է եղել երգչուհու հարազատների և մտերիմների ցանկությունը: Այդ մասին հայտարարել է պրոդյուսեր Քլայվ Դևիսը՝ Հյուսթոնի ընկերը և հոգևոր ուսուցիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Համերգը և ընդունելությունն անցած գիշեր կայացել է «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում, որտեղ շաբաթ օրը վաճխանվել էր երգչուհին: Հանգամանքների բերումով «Գրեմմիի» վեցակի հաղթողը կյանքից հեռացավ հենց այնտեղ, որտեղ երկու տասնամյակ առաջ փայլել էր նրա փառքի աստղը: Դևիսը ներկայացրել էր սկսնակ երգչուհուն հասարակությանը: «Գրեմմիի» նախօրեին կայացած գալա-համերգն ըստ էության ուղեգիր էր դարձել Հյուսթոնի համար դեպի երաժշտական Օլիմպոս:

Հյուսթոնը մահացել է Լոս Անջելեսլի Beverly Hilton հյուրանոցի համարում, մահն արձանագրել են կանչով դեպքի վայր եկած շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: TMZ-ի տվյալների համաձայն, Հյուսթոնը հյուրանոցի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է լոգարանում անգիտակից վիճակում: Աղբյուրը հաղորդում է, որ երբ ժամանել է շտապ օգնության ծառայությունը, Հյուսթոնի մարմինն արդեն դուրս էին բերել լոգասենյակից: Երգչուհու համարում նաև հայտնաբերվել են հաբեր, որոնք նրան նշանակել էր բժիշկը: Երգչուհու մահվան պատճառը կկարողանան հաստատել միայն դիահերձումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը:

2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: