AM
13 Փետրվար 2012 - 06:11 AMT

ԱՊԼ-ն կոչ է արել ՄԱԿ-ի և արաբական երկրների համատեղ խաղաղապահական զորակազմ մտցնել Սիրիա

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ՄԱԿ-ի և արաբական երկրների համատեղ խաղաղապահական զորակազմ մտցնելու կոչ է արել երկրում արդեն 11 ամիս շարունակվող հակամարտությունն ավարտին հասցնելու համար:

Կահիրեում ԱՊԼ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված բանաձևում ասվում է, որ Լիգան դադարեցնում է բոլոր դիվանագիտական կապերը Սիրիայի իշխանությունների հետ և, հակառակը, կզարգացնի կապերն ապստամբների հետ:

ԱՊԼ որոշումն ընդունվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՊԼ-ն «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ կդիմի հաշտեցման մասին համաձայնագիրը կյանքի կոչելու գործընթացին հետևելու համար ՄԱԿ-ի և արաբական երկրների համատեղ խաղաղապահական ուժերի ձևավորման մասին որոշում ընդունելու խնդրանքով»: Դամասկոսը վճռականորեն մերժել է ԱՊԼ նախաձեռնությունը: