AM
13 Փետրվար 2012 - 06:45 AMT

Եթե Իրանը որոշի փակել Օրմուզի նեղուցը, Քուվեյթը «ևս մեկ պլան» ունի

Քուվեյթը, որպես ՕՊԵԿ երկիր «ևս մեկ պլան ունի» այն դեպքի համար, եթե Իրանը որոշի փակել Օրմուզի նեղուցը, հայտնել է Քուվեյթի Պետնավթային ընկերության գլխավոր տնօրեն Ֆարուկ Ան-Նազկին, երկուշաբթի հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«Նավթի արտադրությունը Քուվեյթում հունվարին կազմել է 2,9 մլն բարել օրական, ինչը 100 հազար բարելով ավելին է, քան նախորդ ամիս»,-ասել է Ան-Նազկին:

Օրմուզի նեղուցը փակելու սպառնալիքներ են հնչեցրել Իրանի մի շարք ղեկավարներ: Եթե Թեհրանը խոսքից անցնի գործի, դա կհարվածի նավթ արտահանողներ շահերին, որոնցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, ինչպես նաև սպառողների շահերին, այսինքն Արևմուտքի գրեթե բոլոր երկրներին: