AM
13 Փետրվար 2012 - 06:58 AMT

Նիգերի իշխանությունները տնային կալանք են սահմանել Սաադի Քադդաֆիի համար

Նիգերի իշխանությունները տնային կալանք են սահմանել Սաադի Քադդաֆի համար, որը Լիբիայի սպանված առաջնոդր Մուամար Քադդաֆիի որդին է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով CNN-ին: Սաադի Քադդաֆին փախել է Լիբիայից Նիգեր սեպտեմբերի կեսին: Այդ երկրի իշխանությունները ապաստան տվեցին նրան «հումանիտար նկատառումներով»: Նախորդ շաբաթվա վերջում նրա հանդեպ տնային կալանք է կիրառվել:

Նիգերի իշխանությունները չեն մեկնաբանում այդ փաստը:

Ավելի վաղ, Նիգերի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սաադի Քադդաֆին կմնա Նիգերի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ ՄԱԿ-ը չի հանել նրա տեղաշարժի արգելքը: