Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը «մեջքով շրջվել է դեպի խաղաղ գործընթացը»: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Աբբասի ելույթը Կահիրեում ԱՊԼ ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Իր ելույթում Աբու Մազենը մեջքով շրջվում է դեպի խաղաղ գործընթացը: Բանակցություններին վերադառնալու փոխարեն նա նախընտրում է հարել ՀԱՄԱՍ-ին, որը գտնվում է Իրանի գրկում»,- ասել է Նեթանյահուն:





