Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանիին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հայտարարվել է երկրի Գերագույն դատարանի նիստում:
Գիլանին իրեն մեղավոր չի համարում: Սակայն, եթե դատարանը հակառակը պարզի, նրան սպառնում է կալանք և հեռացում պաշտոնից:
Գիլանիին մեղադրում են նախագահ Ազիֆ Ալի Զարդարիի հանդեպ դատավարությունը վերսկսել հրաժարվելու մեջ, որին մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Որպես արդարացում Գիլանին դատարանում հայտարարելու է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ, որոնք նման գործողությունները ոչ սահմանադրական են համարել:





