Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կասկածում է ակադեմիկոս Վլադիմիր Ստրելկոյին, որը ղեկավարում է Սորբցիայի ու էնդոէկոլոգիայի ինստիտուտը, գաղտնի տեղեկատվությունն արտերկիր փոխանցելու մեջ: Այդ մասին հայտնում է «Շաբաթվա հայելին»:
2011թ. դեկտեմբերի 19-ին ինստիտուտ են այցելել անվտանգության աշխատակիցներն ու առգրավել են տնօրենի ընդունարանում գտնվող համակարգիչը:
Ստրելկոն արձակուրդն անցկացնում էր ԱՄՆ-ում: Ակադեմիկոսը պատմել է լրագրողներին, որ այդ ընթացքում ևս աշխատել է, հետազոտության նյութեր ու արդյունքներ է պահանջել ինստիտուտից, կարգադրություններ արել ենթականերին: Իր հասցեին հնչեցված կասկածները նա անհիմն է համարում: Միևնույն ժամանակ նա որոշել է դեռևս մնալ ԱՄՆ-ում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է միայն, որ «ստուգում է ինստիտուտի աշխատակիցների գործողությունների օրինականությունը:





