Երկրորդ անգամ Թուրքմենստանի նախագահ է ընտրվել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այսօր հաղթողի անունը հրապարակել է ԿԸՀ ղեկավար Օրազմիրատ Նիյազլիևը: Ըստ քվեարկության նախնական տվյալների, նրա օգտին է քվեարկել ընտրողների 97,14 տոկոսը: 2007թ. ընտրություններում նա ստացել էր ընտրողների 89,23 տոկոսի քվեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





