Խիստ ցրտերի դասը, որն այս ամիս ապրում է Եվրամիության երկրների մեծամասնությունը, նրանում է, որ ԵՄ երկրներին անհրաժեշտ է արտակարգ կարգով ձեռնամուխ լինել թերթաքարային գազի հանքավայրերի արդյունահանմանը: Նման դիրքորոշում է հայտնել «Սպեկտեյտոր» ազդեցիկ բրիտանական շաբաթագիրը:
Երբ վերջին երկու շաբաթները ԵՄ-ին պահանջվեց լրացուցիչ գազ խիստ ցրտերի պատճառով, Ռուսաստանից մատակարարվող ծավալները կրճատվեցին: Փորձագետների խոսքով, պետք չէ «փրկություն որոնել դրսում», քանի որ Եվրամիությունն ունի թերթաքարային գազի հսակայական ծավալներ: Շաբաթագիրը բերում է տվյալներ, որ Եվիրամությունն ունի մինչև 17,8 տրլն խմ գազ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





