Շաբաթ օրն Աթենքում սկսված բողոքի խաղաղ ակցիաները կիրակի օրը վերածվել են զանգվածային ավերածությունների: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են հրկիզվող նյութերով շշեր, մայրաքաղաքի կենտրոնում վառվում են շուրջ 40 շենքեր: Վիրավորել է շուրջ 70 մարդ, ավելի քան 140-ը վիրավորված են:
Հունական հեռուստաալիքները շտապ տեղեկություններ են հաղորդում «150 թալանված խանութների» և «Մարֆին» ու «Եվրաբանկ» բանկերի շենքերում հրդեհների մասին:





