Միանգամից վեց նավ հայտնվել է սառցե գերության մեջ Ազովի ծովում՝ Տեմրյուկի շրջանում: Ափից կտրված է 85 մարդ:
Ինչպես հայտնում է «Յուգոպոլիսը», հղում անելով ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի մամլո ծառայությանը, եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով Ազովի ծովում հունվարի 25-ից փետրվարի 12-ի շրջանում արգելակվել են նավերը:
Առաջիկայում դեպքի վայր կմեկնի Մի-8 ուղղաթիռը: Այն սննդամթերք կհասցնի «Ազովի քամի» ու «Սուրբ Նիկոլաս» նավերին:





