AM
13 Փետրվար 2012 - 09:21 AMT

Հրանուշ Խառատյան. Խարույկ վառելու ավանդույթը միջինասիական ծագում ունի

Տեառնընդառաջը ազգային մշակույթի կարևոր տոներից է, և նշվում է Քրիտոսի ծննդյան օրից 40 օր հետո։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տոնի մասին խոսեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Առաջավոր Ասիայում 40 թիվը մեծ խորհուրդ ունի, և խարույկ վառելն էլ զուտ հայկական ավանդույթ չէ, այլ միջինասիական ծագում ունի»։

Նա նշեց, որ Խորհրդային Միության տարիներին տոնը ճնշվում էր, դրա քարոզչությունը չէր թույլատրվում, և այն գաղտնի էին տոնում. «Դա է պատճառը, որ Տեառնընդառաջը մինչ այժմ շատ մարզերում չեն նշում կամ մասնակի են նշում։ Օրինակ՝ Սյունիքի մարզում, Լեռնային Ղարաբաղում ու Լոռիում մեծ մասում չեն տոնում»։

Խառատյանը նաև նշեց, որ կրակը որպես պաշտամունքի առարկա մաքրագործող ուժ ունի, և ժողովուրդը կարծում է, որ կրակի միջոցով կարելի է մաքրվել չարիքներից ու հիվանդություններից։ Ըստ ավանդույթի, նորափեսաներին թույլատրվում էր խոսել իրենց աներների հետ միայն Տեառնընդառաջից հետո։