Շեյխ Աբդուլ-Ռահման Աբդուլ Կարիմ Բարձանջանին, որը Քրդստանի իսլմական գիտնականների խորհրդի ղեկավարն է, ելույթ է ունեցել հոգևոր ու ցեղերի առաջնորդների առջև: Նա ասել է. «Ջիհադը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է: Ցանկացած աջակցություն ռեժիմին արգելված է»:
Սիրիայում զգալի թվով քուրդ բնակչություն կա: Քրդերը ջանում էին չմիջամտել հակամարտությանը: Ասադի ռեժիմը փորձում էր իր կողմը գրավել նրանց և սկսեց Սիրիայի քաղաքացիություն տալ նրանց, ինչը մերժվում էր երկար տարիներ:





