AM
13 Փետրվար 2012 - 09:57 AMT

Շվեյցարական բանկը ստիպված է եղել ապասառեցնել Ասադի զարմիկի հաշիվը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկը՝ Հաֆեզ Մահլուֆը կարողացել է շահել դատը շվեյցարական բանկի դեմ, որը սառեցրել էր նրա անձնական հաշիվը անցած տարվա ապրիլին:

Գնդապետ Մահլուֆը դասվել էր «հանցավոր ռեժիմի բարձրագույն ներկայացուցիչների» ցուցակին, որոնց հանդեպ ՄԱԿ պատժամիջոցներ է սահմանել անցած տարվա սեպտեմբերին:

Նրա փաստաբանները կարողացել են ապացուցել, որ հաշիվը բացվել է Սիրիայի տարածքում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Հաշիվը, որի վրա կա 4 մլն դոլար, ապասառեցվել է Շվեյցարիայի Բարձրագույն քրեական տրիբունալի հրահանգով: