AM
13 Փետրվար 2012 - 10:26 AMT

Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին կմեկնի ըստ չվացուցակի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին: Հիշեցնենք, որ ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածի փակ լինելու պատճառով, փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի երթևեկությունը:

Ներկա պահին Ջաջուռ-Մայիսյան հատվածը մաքրված է ձյունից և արդեն բաց է գնացքների անվտանգ երթևեկության համար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է նաև, որ այն ուղևորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր հետաձգված գնացքների համար և չեն հանձնել այն տոմսարկղեր, կարող են օգտվել այդ տոմսերից այժմ: