Արևմտյան Աֆրիկայի երկրներում աճում է էլեկտրոնային թափոնների քանակը, որից 85 տոկոսը ներքին սպառման արդյունք է: Ամեն տարի Բենինում, Կոտ դՙ Իվուարում, Գանայում, Լիբերիայում ու Նիգերիայում հավաքվում է 650 հազարից մինչև 1 մլն տոննա էլեկտրոնային թափոն, որոնք սպառնալիք են շրջակա միջավայրին ու բնակչության առողջությանը:
Վերջին տասնամյակում անհատական համակարգիչների քանակն Աֆրիկայում աճել է 10 անգամ, իսկ բջջայիններինը՝ գրեթե 100 անգամ:
ՄԱԿ Շրջակա միջավայրի ծրագրի զեկույցում խորհուրդներ են տրվում էլեկտրոնային թափոնների անվտանգ վերամշակման վերաբերյալ:





