Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արտասահմանյան խաղաղապահների մուտքը Սիրիա հնարավոր է որոշակի պայմանների հետևելու դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, առաջին հերթին, դա Դամասկոսի կողմից հրավերն է, երկրորդ հերթին, բռնության դադարեցումը:
«Խաղաղապահական առաքելություն ծավալելու համար պահանջվում է ընդունող կողմի համաձայնությունը: Սիրիայում խաղաղապահ առաքելություն սկսելու համար առաջին հերթին պետք է խաղաղություն»,- ասել է նա:
Պաշտոնական Դամասկոսը մինչև Լավրովի ելույթը կտրականապես մերժել էր Արաբական պետությունների լիգայի նախաձեռնությունը և այն անվանել իր երկրի գործերին կոպիտ միջամտության փորձ:





