AM
13 Փետրվար 2012 - 12:04 AMT

ՄԱԷ ԱԳՆ. ԱՊԼ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Սիրիայի ապստամբներին

Արաբական պետությունների լիգան՝ ԱՊԼ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Սիրիայի ապստամբներին, ասել է ՄԱԷ ԱԳ նախարար, շեյխ Աբդալլա բեն Զաիդ Ալ Նահայանը մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է ընդդիմությանը սատարելուն, ապա ԱՊԼ որոշման մեջ նշված է ընդդիմության հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը: Դա չի ենթադրում ռազմական աջակցություն, այլ կլինի նյութական, քաղաքական բնույթի աջակցություն»,-ասել է ՄԱԷ ԱԳ նախարարը: