«Ալ Քայիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդ Օսամա բին Լադենը պատգամել է իր երեխաներին և թոռներիին հրաժարվել ջիհադից: Այդ մասին Times on Sunday-ին տված հարցազրույցում պատմել է նրա աներձագ Զաքարիա ալՍադահը: Բին Լադենի կնոջ եղբոր խոսքով, նա կոչ է արել իր ընտանիքի անդամներին մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ, որտեղ նրանք կարող են ստանալ լավ կրթություն և վարել խաղաղ կյանք: Բացի դրանից, ահաբեկիչը ցանկություն է հայտնել, որպեսզի նրա երեխաները «չզբաղվեն նրանով, ինչով անցյալում զբաղվել է նա»:





