Ֆրանսիացի գրող Աննա Նիվան, որն աշխատում է Ռուսաստանի մասին գրքի վրա, ստիպված է եղել կիրակի օրը լքել երկիրը միգրացիոն ծառայության աշխատողների կարգադրությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է գրող Անդրեյ Դմիտրևը:
Նրա խոսքով, Նիվան իրեն զանգահարել է փետրվարի 11-ի առավոտյան և պատմել, որ փետրվարի 10-ին նրա հյուրանոցային համար են մտել միգրացիոն ծառայության աշխատողները, ֆրանսուհուն տարել են բաժին, չորս ժամ պահել այնտեղ՝ մեղադրելով մուտքի արտոնագրի ռեժիմը խախտելու մեջ: Ֆրանսուհուն կարգադրել են երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը:
«Հավակությունների էությունն ուղիղ է և հաճախակի. Աննան գործնական ռուսական վիզա ունի, բայց գործով զբաղվելու փոխարեն նա շփվում է ընդդիմության հետ»,- հաղորդում է Դմիտրիևը Աննայի խոսքերը:





