Նիդերլանդների ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Ամստերդամի միջազգային «Սհիպհոլ» օդանավակայանում ռումբ է տեղադրված, որից հետո բոլոր մարդիկ տարհանվել են օդանավակայանից, հայտնել է «Վզգլյադը»:
Ըստ ոստիկանության, առավոտյան նրանք հաղորդագրություն են ստացել, որ Ամստերդամի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված: «Մենք ահազանգ ենք ստացել պայթյունի վտանգի մասին, և տարհանում ենք օդանավակայանը»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչր:





