AM
13 Փետրվար 2012 - 13:33 AMT

Բինյամին Նեթանյահուն կոչ է արել հարված հասցնել արաբական հատվածում հանցավորության վրա

Քնեսեթի նիստի ընթացքում, որը նվիրված է եղել արաբական հատվածում բռնությանը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է. «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Իսրայելի արաբ բնակչության շարքում օրենքին հետևելու վրա վերահսկողությունն ուժեղացնելու համար: Իսրայելի արաբ բնակչության շարքում շատ բռնություն կա՝ սպանություններ և կողոպուտներ»:

Այդ մասին փետրվարի 13-ին հաղորդում է Ալեքս Սելսկին՝ ռուսալեզու մամուլի հետ կապերի հարցերով վարչապետի խորհրդականը: