Փետրվարի 13-ին կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Պորտուգալիա, որտեղ Եվրոպայի կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում փետրվարի 15-ին կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ :
Հանդիպումը կկայանա Կարտասո քաղաքի «Մունիցիպալ» մարզադաշտում:
Այս հանդիպումը վեցերորդն է Հայաստանի կանանց ազգային հավաքականի համար: Հայ ֆուտբոլիստուհիները 7-րդ խմբում առանց միավորի զբաղեցնում են վերջին տեղը: Խմբի առաջատարը 12 միավորով Դանիայի ընտրանին է: Պորտուգալիայի հավաքականը վաստակել է 3 միավոր և 4-րդ տեղում է:





