AM
13 Փետրվար 2012 - 13:45 AMT

ԱԳՆ. Ֆրանսիան դադարեցրել է պետական համագործակցությունը Սիրիայի հետ

Ֆրանսիան դադարեցրել է պետական համագործակցությունը Սիրիայի հետ, սակայն դեսպանությունը չի պատրաստվում փակել, կապեր հաստատելով քաղաքացիական հասարակության հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ հարց չի դրված Սիրիայում մեր դեսպանատան փակման մասին, այն կարևոր դեր է կատարում այս իրավիճակում»,-ասել է Բերնար Վալերոն: Նա նշել է, որ Ֆրանսիան սատարում է նախօրեին ընդունած ԱՊԼ որոշումներին, մասնավորապես «Սիրիացի ժողովրդի բարեկամների խմբի» խորհրդաժողովի մասին, որը կայանալու է Թունիսում փետրվարի 24-ին:

ԱԳՆ-ն չի հստակեցրել Ֆրանսիայի դիրքորոշումը ՄԱԿ և ԱՊԼ համատեղ խաղաղապահ առաքելություն Սիրիա գործուղելու վերաբերյալ: