«Ադրբեջանի դեսպանին նոտայի հանձնումը իրանական կողմի անհեթեթ արձագանքն է այն նոտային, որն Ադրբեջանը Իրանին էր ներկայացրել Իրանի հատուկ ծառայությունների հետ կապված անձանց մասնակցությամբ Ադրբեջանում ահաբեկչական գործողության կանխման կապակցությամբ»,-ԱՊԱ-ին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը: Իրանը մեղադրել է Ադրբեջանին իրանցի միջուկային մասնգետների սպանությանը մեղսակից լինելու մեջ:
«Այդ մեղադրանքներն ահեթեթ են»,-ասել է Աբդուլլաևը՝ հավելելով, որ,Ադրբեջանը թույլ չի տա արտաքին միջամտություն և ահաբեկչական որևէ գործողություն իր տարածքում»:





