AM
13 Փետրվար 2012 - 14:33 AMT

Նեթանյահուն մեղադրել է Իրանին Հնդկաստանում և Վրաստանում Իսրայելի դեսպանների դեմ մահափորձին մեղսակից լինելու մեջ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին Հնդկաստանում և Վրաստանում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաների վրա հարձակում կատարելուն մեսակից լինելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ, Նեթանյահուի խոսքով, նման մահափորձեր են եղել Ադրբեջանում և Թայլանդում:

«Այսօր մենք տեսանք ևս երկու ահաբեկչություն՝ Հնդկաստանում և Վրաստանում: Իրանը կանգնած է նրանց ետևում՝ հանդիսանալով աշխարհում ահաբեկչության խոշորագույն արտահանող»,- ասել է վարչապետը: