ՆԱՏՕ-ն ճանաչում է աֆղանական Կապիս նահանգում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում երեխաների մահվան փաստը: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Քարստեն Ջեյկոբսոնը Քաբուլում կայացած մամլո ասուլիսում:
Նա հայտարարել է, որ տվյալ պահին չի կարող «բավարար համոզվածությամբ հաստատել կամ հերքել» երեխաների մահվան մեջ դաշինքի զորքերի մեղսակից լինելը:





