Վրաստանը պետք է զգույշ լինի երկրի սահմանամերձ շրջաններում մի քանի նոր զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) տեղադրելու Ռուսաստանի որոշման հետ կապված: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: «Ռուսաստանի սահմանակից շրջանում միջոցների խստացումը կապված է ընտրությունների և ՆԱՏՕ գագաթնաժողովի հետ»,- ասել է նա:
Երկրի ծովափնյա և սահմանամերձ շրջաններում С-400 ԶՀՀ տեղադրելու ՌԴ մտադրության մասին հայտարարել է Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը:





