Իրանը հերքել է Վրաստանում և Հնդկաստանում Իսրայելի դեսպանների դեմ մահափորձերին մասնակցության մասին լուրերը, հայտնում է Reuters գործակալությունը` հղելով Նյու-Դելիում ԻԻՀ դեսպանին` Մեհդի Նաբիզադեհին:
«Իրանը քննադատում է ցանկացած ահաբեկչական գործողություն և մենք հերքում ենք իսրայելական իշխանությունների տարածած կեղծ մեկնաբանությունները»,-դեսպանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Երկուշաբթի Նյու-Դելիում և Թբիլիսիում հարձակում է գործվել իսրայելական դիվանագետների մեքենաների վրա:
Դեպքերը տեղի են ունեցել «Հեզբոլլահի» ներկայացուցիչ Իմադ Մուղնիի մահվան 4-րդ տարելիցի օրը: Նրա մահվան մեջ գրոհայինները մեղադրել են իսրայելական հատուկ ծառայություններին և խոստացել են վրեժ լուծել:





