AM
13 Փետրվար 2012 - 17:54 AMT

Բահրեյնում ցրել են բազմահազարանոց բողոքի ակցիա

Բահրեյնի անվտանգության ուժերը այսօր արվունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն ցուցարարներին: Հազարավոր մարդիկ դարձյալ ցանկանում էին զբաղեցնել հրապարակը, որտեղ մեկ տարի առաջ սկսվել էին շիաների դեմ զանգվածային ակցիաները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում նաև ոստիկաններ:

Բահրեյնի թագավորը 2011թ մարտին արտակարգ դրություն էր հայտարարել, սակայն այն չեղյալ համարեց արդեն հունիսին, երբ իրավիճակը կայունացել էր: