AM
14 Փետրվար 2012 - 05:33 AMT

ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Նևի Պիլլեյը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները, հակակառավարական ակցիաների ընթացքում, կարող էին մարդկության դեմ հանցագործություններ իրականացնել, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսսը:

Ավելի վաղ` երկուշաբթի Պիլլեյը հայտարարել է, որ Սիրիական իշխանություննեի գործունեության արդյունքում երկրում 2011թ զոհվել է ավելի քան 5.4 հազար մարդ և մոտ 2000 սիրիացի զինծառայողներ սպանվել են ապստամբների կողմից:

Պիլլեյի խոսքով, հնարավոր չէ հստակ տվյալներ հրապարակել, քանի որ մուտքը երկիր արգելվում է, իսկ արձանագրված տվյալները հիմնված են արժանահավատ աղբյուրների վրա, որոնք մոտ 2 ամիս է չեն թարմացվել:

Միևնույն ժամանակ նա ըդգծել է, որ վերջին շրջանում շատացել են նաև ըննդիմադիր գրոհայինների հարձակումները սիրիական կառավարական ուժերի վրա: